Դպրոցականների սնունդն ու առաջադիմությունը
Բոլորն էլ գիտակցում են, որ ապահով ապագա ունենալու համար երեխային անհրաժեշտ է լավ կրթություն, գիտելիքների պաշար, վստահելի մասնագիտություն: Դրա համար, հատկապես հայ ծնողները, ջանք ու եռանդ չեն խնայում: Որպես ավանդ ներդնելով ՝ իրենց ողջ կենսական ուժն ու ֆինանսական կարողությունները, ծնողն ակնկալում է արդյունք և փոխհատուցում՝ մոռանալով մի շատ կարևոր ԲԱՅՑ-ի ՝ երեխայի առողջության և կենսունակության մասին: Մտահոգվելով սեփական երեխայի ապագայով, շատ ծնողներ գերազանցապես կարևորում են տարբեր առարկաների դասապատրաստումներ, ամենևին ուշադրություն չդարձնելով երեխաների ֆիզիկական ակտիվությանը /շատ հաճախ դրան արդեն ոչ ժամանակ է մնում, ոչ` ֆինանսներ/: Դասապատրաստման վազքի մեջ հաճախ ուշադրությունից դուրս է մնում նաև երեխայի սնունդը :
Գուցե ոմանք զարմանան, բայց առողջ սնունդը ոչ միայն երեխայի առողջության գրվական է ,այլև` սերտորեն փոխկապակցված է առաջադիմություն հետ: Որքան ճիշտ է սնվում երեխան, այնքան բարձր են նրա մտավոր առաջադիմության հնարավորությունները: Երեխայի ճիշտ կամ սխալ սնունդ ասելով հասկանում ենք ` քանակական, ու որակական հատկանիշները` սննդի թարմությունն ու անվտանգությունը,առողջարար բաղադրիչները, ինչպես նաև`ճիշտ ժամերին մատուցման փաստը:
******
Սկսենք նախաճաշից, որն, ըստ էության, ամենամտահոգիչն է սննդաբանների համար, քանի որ դրան ամենաքիչն են ուշադրություն դարձնում ծնողները, իսկ իրականում հենց դա է օրվա սննդի կարևորագույն մասը, որն ապահովում է ուղեղի բջիջների լավ աշխատանքը:
Ինչու ուտել
Սննդի ու առաջադիմության կապը հաստատելու համար շատ աշխատանքներ են կատարվել: Դրանցից մեկը արվել է ԱՄՆ-ում` մոտ 21,000 տարբեր ազգության, տարբեր սոցիալական խավի երեխաների շրջանում, և տևել է մի քանի տարի՝ սկսած նրանց մանկապարտեզ հաճախելու տարիքից մինչև 3-րդ դասարան: Երեխաների առաջադիմությանը հետևում և գնահատում էին ուսուցիչները:
Ուսումնասիրությունը հաստատեց, որ այն երեխաները, ովքեր օգտագործում են առողջ և չափավորված սնունդ, հատկապես ճիշտ ընտրված նախաճաշ, ավելի ընկալունակ են, նրանց ճանաչողական ունակությունը և մտավոր կարողությունները տարեկիցներից ակնհայտորեն ավելի բարձր են, իսկ անառողջ սնունդ օգտագործող երեխաների մտավոր դաշտը շատ ավելի սահմանափակ է: Աշխատանքը ցույց տվեց, որ նախաճաշած աշակերտները արագ կողմորոշվում են , սակավ ագրեսիվ են , ավելի ուրախ են :Փաստորեն,առավոտյան ճիշտ ընտրված նախաճաշը բարձրանում է երեխայի ընկալունակությունը,լավացնում է ինքնազգացողությունն ու տրամադրությունը, կարգորում է վարքը:
Այստեղ միշտ ծագում է հաջորդ հարցը . ինչ ուտել նախաճաշին:
Աշխատեք երեկոյան նախապատրասել նախաճաշը,որպեսզի առավոտյան շատ ժամանակ չծախսեք : Խորհուրդ է տրվում առավոտյան երեխաներին տալ ցածր յուղայնութուն ունեցող կաթնամթերք , մրգեր և բջջանյութով հարուստ սնունդ: Օրինակ՝
• ավանդական վարսակի փաթիլներով և կաթով շիլան
• հատապտուղներով լցոնված յոգուրտ
• ձու, հացով/նախընտրելի է 2րդ կարգի ցորենի ալյուրից թխված, կամ լավաշով/ և թարմ քամված հյութի հետ
• պանրով բուտերբրոդ, նորից թարմ հյութի հետ
• թարմ մրգեր ու բանջարեղեն
• կեքս կամ չորաբլիթ
Շատ հաճախ երեխան ուղղակի շտապում է , և հրաժարվում ուտելուց:Այս դեպքում կարելի է սկսել կակաոյից կամ կաթից, որը նույնպես շատ սննդարար է, և խմելը շատ ժամանակ չի պահանջում:Հետո աստիճանաբար կարելի է մեծացնել նախաճաշի ցուցակը :
Հիշեք, երբ երեխան հաճախ է ուտում ֆաստ ֆուդ , քաղցր կամ տապակած սնունդ ,նրա համային ռեցեպտորների զգայնությունը փոխվում է , ու հետո երեխային դժվար է լինում առողջ սնունդ ուտել/աիս դեպքում`ավելի քիչ աղի, պակաս յուղոտ րև քաղցրը քիչ: Եղեք համբերատար , խորամանկ ու աստիճանաբար սովորեցրեք երեխային նոր սննդակարգին:
Ամեն առավոտ տարբեր բաներ առաջարկեք ձեր երեխաներին: Մշտապես նույն սնունդը /ասենք, որոշ երեխաների համար տանջալի վարսակի փաթիլները/ կարող է, հակառակը, գցել ձեր երեխայի տրամադրությունն ու փակել ախորժակը: Նույնիսկ ամեն օր տարբեր հաց գնելը կարող է երեխայի համար թարմության ու փոփոխության տպավորություն ստեղծել:
Հետևեք, որ երեխան ճաշի ժամին էլ սնվի, եթե դպրոցում է գտնվում: Նորից անհրաժեշտ են մաս պիտի կազմեն մրգերն ու բանջարեղենը, ընկուզեղենը/ցանկալի են տաք ճաշեր/ , իսկ շատ քիչ մաս՝ քաղցրեղենը:
*****
Երեխայի առաջադիմությունն ապահովվում է ուղեղի բավարար սնուցմամբ և ներվային բջիջների բավարար աշխատանքով:Այս երկու գործընթացներն էլ քիմիական բնույթ ունեն և պայմանավորված են որոշակի քիմիական միացությունների առկայությամբ ,իսկ այդ միացությունները մարդ ստանում է սննդի միջոցով:Այսինքն`ինչպես կաշխատի ուղեղը , ուղղակի կապված է , թե`ինչ եք ուտում Դուք:
ԵՎ այսպես, տեսնենք ինչ հիմանական սննդանյութեր են անհրաժեշտ և` որ սննդամթերքներն են դրանք պարունակում:
Սպիտակուցներ
Երեխաների ճանաչողական կարողություններին խթանող սննդամթերքներից են
սպիտակուց պարունակող մթերքները՝ միս, կաթնամթերք, ձկնեղեն, ձու, լոբեղեն, ընկուզեղեն: Եթե սպիտակուցային պահանջը չի ապահովվում, երեխայի առաջադիմությունն ընկնում է, անտարբերություն է առաջանում, պասիվություն և թմրածություն է նկատվում:
Երկաթ
Երեխաների մոտ երկաթի պակասը բերում է ուշադրության անկման, ինչպես նաև հիշողության վատթարացման: Երկաթի ամենհաստատուն աղբյուրը տավարի միսն է :
Ցինկ
Տասնյակ հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ սննդակարգում ցինկի պակասը ազդում է հիշողության վրա, դանդաղեցնելով ուղեղի ինֆորմացիան վերհիշելու ֆունկցիան: Ցինկ շատ կա ծլացրած ցորենի , ցորենի թեփի, արևածաղիկի և դդումի սերմերի մեջ :
Բարդ ածխաջրեր
Ածխաջրեր կարելի է ստանալ ամբողջական հացահատիկներից, մրգերից, բանջարեղենից: Սրանցից ուղեղը ստանում է գլյուկոզայի, հետևաբար էներգիայի պաշար: Ածխաջրերը օգնում են ուղեղին հեշտորեն կլանել սերոտոնինի վերածվող տրեպտոֆանը, որը կարևոր էախորժակի, քնի, հիշողության, սովորելու, մարմնի ջերմաստիճանի կարգավորման, տրամադրության, վարքի դրսևորման /, սրտանոթային համակարգի աշխատանքի, մկանային, էնդոկրինի համակարգի կարգավորման համար:
Օմեգա – 3
Ուղեղի լավ սնուցման համար անհրաժեշտ են նաև որոշ տեսակի ճարպեր: Դրանցից կարևորագույնը Օմեգա – 3 ճարպաթթուն է: Օմեգա-3-ը օգնում է նաև իմունային համակարգի ամրացմանը, ապահովում է լավ տրամադրություն, զերծ է պահում ընկճախտի բերող մտքերից: Օմեգա-3-ի մեծ պաշար կարելի է գտնել յուղոտ ծովային ձկնեղենի մեջ, կտավատի զեթի , ընկուզեղենի մեջ:
Վիտամիններ և հանքային նյութեր
Վիտամինները ր հանքային աղերը կարևոր են ինչպես նորմալ ֆիզիակական աճի , այնպես էլ `մտավոր աշխատանքի համար: Ամենաշատ վիտամիններ և հանքային աղեր պարունակում են բանջարեղեն, մսեղենը , կաթնամթերքը , ձուն :
****
Երբ պետք է անհանգստանալ
Թաքնված վտանգներ
Փոքր հասակում ճարպակալումը կարող է հետագայում դառնալ 2րդ կարգի դիաբետի, բարձր արյան ճնշման /հիպերտոնիա/, լյարդի ճարպակալման , քնի ժամանակ անսպասելի շնչարգելության, ասթմայի և դեպրեսիայի պատճառ:
Հնարավոր է, որ երեխայի քաշի ավելացումը արդեն դուրս է մնացել ծնողների վերահսկողությունից: Այս դեպքում, եթե արդեն կա ավելորդ քաշ ու դրա հետ մեկտեղ նկատվում են այս ախտանիշները, ծնողները պետք է անմիջապես անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն:
Ընկճախտ: Այս տարիքում առավել վտանգավոր է, քանի որ գեր երեխան, որ դեռ ինքնահաստատվելուց շատ հեռու է, չձևավորված գիտակցությամբ և երերուն էմոցիոնալ դաշտով, ցածր ինքնագնահատականով դառնում է նաև տարեկիցների ծաղրի թիրախ: Պայքարը գնում է արդեն երկու ճակատով՝ մի կողմից տարեկիցների դեմ, մյուս կողմից՝ ինքն իր:
• Տարեկիցների հետ վազվզելիս, խաղալիս դժվարություններ՝ հոգնություն շնչահեղձություն: Դրանք կարող են սկսվող ասթմայի նշաններ լինեն:
• Ցավեր առհասարակ շարժվելիս: Ծանր քաշի պատճառով հոդերի դեֆորմացիայի նշան Է:
• Գիշերային խռմփոց: Հաճախ գիրության պատճառով առաջացած շնչառական խնդիրները դառնում են շնչահեղձության ու անքնության պատճառ:
• Վզի շրջանում մաշկի գույնի մգանալը կարող է շաքարախտի բոթ լինել:
Իհարկե,միշտ էլ լավ է նախապես՝ ծնված օրվանից /ինչու չէ`նաև սաղմնային կյանքից սկսած/ սկսած մտածել և հոգ տանել երեխայի սննդի և առողջության մասին: Իսկ եթե հարցն արդեն վերահսկողությունից դուրս է մնացել և լուրջ բնույթ ստացել, պետք է առավել զգոն ու ուշադիր լինել,անհրաժետշության դեպքում դիմել բժշկի:
Նյութը պատրատսեց սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը