Դպրոցի պատմությունն
Երևանի հ. 66 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1950 թվականին որպես տարածքի միակ միջնակարգ (տասնամյա) դպրոց, որտեղ 1950-51 ուսումնական տարուց սկսած իրենց ուսումն են շարունակել մոտակա յոթնամյա դպրոցների ( հհ. 50, 31, 46) շրջանավարտները: Տնօրեն Իշխան Դարբինյանի օրոք` 1956 թվականին, դպրոցն անվանակոչվել է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով:
Դպրոցը տեղակայված է երեք մասնաշենքերում, որոնք համապատասխանաբար կառուցվել են 1950թ., 1968թ., 1975թ.:
Դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները այժմ լավագույնս ներկայացնում են իրենց կրթօջախը` զբաղեցնելով կարևորագույն պաշտոններ: Լավագույն ավանդույթներով հարուստ դպրոցը արագորեն ներմուծում է նորագույնն ու առաջադեմը: Դժվար է դպրոցի առօրյան պատկերացնել առանց համակարգչային դասերի, լուսացրիչի օգտագործմամբ անցկացվող նորաշունչ միջոցառումների, նորագույն մեթոդներով վարվող ուսանելի դասերի ու դասմիջոցառումների: Դպրոցում մեծ տեղ է տրվում մարզական դաստիարակությանը. Պարբերաբար անցկացվում են հետաքրքիր մարզախաղեր, ֆուտբոլի և շախմատի մրցումներ, սպորտլանդիաներ:
Այժմ դպրոցը ղեկավարում է ... :
Ընդհանուր տեղեկություններ
Դասարանների քանակ: ......
Աշակերտների քանակ: .......
Ադմինիստրատիվ աշխատակազմ: ........
E-Mail: Yerevanschool66@yahoo.com
Բանկ: «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ
Բանկային Հաշիվ: 2380022718860100 AMD
Էլեկտրոնային հասցե: ..................
Համացանցային հասցե: www.66dproc.do.am
Հասցե: ք. Երևան, Բագրատունյաց 9
Հեռախոս: 010 42 08 33